Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հարություն Վարդանյանը՝ չեմպիոն

Հարություն Վարդանյանը՝ չեմպիոն
12.05.2014 | 16:34

Բուլղարական Սկոլկով քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մեր ազատոճայինների հաջողությունը զարգացրին հունահռոմեականները: 46 կիլոգրամ քաշային կարգում անպարտ մնաց Հարություն Վարդանյանը: Թիմակցի հաջողությունը կարող էր կրկնել և 63 կգ քաշային Արման Բաղդասարյանը, սակայն Նիկոլոզ Չիկաձեն ավելի հաջողակ գտնվեց: Բրոնզե մեդալով է վերադառնում 54 կգ քաշային Էդգար Թամրազյանը: Շնորհավորում ենք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ